Ադրբեջանը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավոր

Ադրբեջանը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին:

«Հիմա Ադրբեջանը Նումեայում կոնգրես է կազմակերպում Նոր Կալեդոնիան «ապագաղութացնելու», արտասահմանում ամենուր «պայքարի» կոչ անելու, մեր իրավապահներին վիրավորելու համար: Հանցավոր ռեժիմը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի ամբողջականությանը։ Ե՞րբ է վերջապես արձագանքելու պետությունը»,- ասված է պատգամավորի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Ավելի վաղ Ֆրանիսայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին ձգտում է Նոր Կալեդոնիայում ապակայունացնել Ֆրանսիայի ազգային քաղաքական կյանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ