Նախկին կալխոզնիկը թող գնա կարտոֆիլ մշակի և իր շեֆ Պուտինի հետ պաղ ջուր նստի, հանգստանա. Մկրտչյան. տեսանյութ

«Ո՞ւմ են հայերը պետք, ոչ ոքի պետք չեն՝ մեզանից բացի». ամիսներ առաջ հայտարարեց Բելառուսի «նորընտիր» նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկրի կառավարման ղեկն իր ձեռքն է պահում արդեն 30 տարի:

Ընտրությունների օրն անգամ Լուկաշենկոն չի մոռացել Հայաստանի և Հայաստանի իշխանությունների մասին, տրտնջացել է, թե երկրի ղեկավարությունը «սիրախաղ է անում» Եվրամիության հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը որակելով կործանարար:

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Լուկաշենկոն բախվել է իրականության հետ և հասկացել, որ Հայաստանն ունի «գնալու տեղ»:

Միաժամանակ, վերջինս համոզված է, որ Պուտինն է Լուկաշենկոյի շուրթերով խոսում:

Հարություն Մկրտչյանը նկատում է՝ նույնաբովանդակ հայտարարություններ են անում նաև Իլհամ Ալիևը, Դմիտրի Պեսկովը, Մարիա Զախարովան, ինչը Հայաստանում գտնվող որոշ ուժեր և շրջանակներ ՀՀ քաղաքացիների գլխին իբրև մահակ են օգտագործում և ահաբեկում:

Ըստ քաղաքագետի՝ մեղադրանքների մեջ կարելի է առանձնացնել տնտեսական կոմպոնենտը և արձանագրել, որ այդտեղ հայկական կողմն իրականում ունենալու է դժվարություններ:

Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «ցուրտ ձմեռների» մասին հիշատակումներին՝ զրուցակիցն ասում է՝ գազային մահակը Հայաստանի դեմ կիրառվող տարբերակներից մեկն է:

Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանն այնքան արհավիրքների է բախվել, որ նահանջի տեղ այլևս չունի:

Ըստ նրա՝ դեպի Արևմուտք ճանապարհն անկասելի է, և Հայաստանի իշխանությունները որևէ պարագայում չպետք է ընկրկեն հնչող հայտարարությունների առաջ:

Ռուսաստանից եկող հայտարարությունները, Մկրտչյանի պնդմամբ, պետք է դիտարկել ռուսական հայտնի ասացվածքի համատեքստում՝ «կնոջը լսիր, բայց արա հակառակը»:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ