Հայաստանում փոխվել է այն, ինչ համառորեն ոմանք չեն նկատում

«Ի՞նչ է փոխվել երկրում, կամ ոչինչ էլ չի փոխվել երկրում»,այս թեզը առաջ տանող մարդիկ հաճախ չեն նկատում, կամ չեն ուզում նկատել հսկայական փոփոխությունները, որոնց արդյունքում պետական բյուջեն վերջին տարիներին զգալի եկամուտներ է գեներացնում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միայն 2024 թվականին պետական բյուջե է վճարել ավելի քան 101 մլրդ դրամ հարկ։ Ընդ որում, Հայաստանի հանքարդյունաբերության հսկան վճարած հարկերի մասով արդեն մի քանի տարի շարունակ նոր ռեկորդներ է սահմանում։

2018 թվականից սկսած ԶՊՄԿ-ն գրեթե կրկնապատկել է հարկերը, ինչը նախևառաջ իշխանության վարած գրագետ հարկային քաղաքականության արդյունք է։

Ի դեպ, կոմբինատը մինչև 2018 թվականը կարելի է ասել կոպեկներ էր վճարում պետական բյուջե, հիմնական եկամուտը ստվերային ճանապարհով գնում էր Հայաստանի նախկին իշխանավորների գրպանը։ Այսօր պատկերն այլ է։

ԶՊՄԿ-վճարած հարկերը գերազանցում են 100 մլրդ դրամը։ Այդ հարկերով է նաև արվում այն, ինչը որոշ ուժեր և անհատներ համառորեն չեն նկատում, կամ չեն ցանկանում նկատել։ Ճանապարհների ասֆալտապատում, մանկապարտեզների, դպրոցների նորոգում, սպառազինության ձեռք բերում՝ սրանք նաև ԶՊՄԿ-ի վճարած հարկերի շնորհիվ են կատարվում։

Նախկինում ԶՊՄԿ-ն եղել է իշխանավորների «դրամապանակը», որը լցվում էր պետության հաշվին, բայց դատարկվում էր մի քանի մարդու անձնական հաճույքների համար։ 2014-ից մինչև 2018 թվականը կոմբինատի հարկերը չէին գերազանցում 20 մլրդ դրամը, ավելին՝ 2016-ին կոմբինատը պետական բյուջե է վճարել ընդամենը 9 մլրդ դրամ։ Եվ սա այն ժամանակահատվածում, երբ Հայաստանին արդեն սպառնում էր ադրբեջանական ռազմական ագրեսիան և մենք ունեինք զենքի կարիք։ Փոխարենը կոմբինատի միլիրարդները մսխում էին նախկին «յուրահատուկները», որոնք այսօր զարմացած հայացքով հարցնում են՝ «իսկ ի՞նչ է փոխվել երկրում»։ Փոխվել է իշխանության վերաբերմունքը պետության հանդեպ։ Այն վերաբերմունքը, որը տարիներ շարունակ չի եղել։ Եվ սա է թերևս ամենամեծ փոփոխություն, որը ոմանք չեն ուզում նկատել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ