![]()
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Եթե չեք հասկացել, որ Արցախը Ադրբեջանին է թողնվել (ոչ թե հանձնվել, ամոթ է` տղերքի ինքնազոհաբերումը մի արժեզրկեք) 44-օրյա պատերազմի, այլ ոչ թե ինչ որ հայտարարության հետևանքով, նշանակում է` ոչ պատերազմից եք բան հասկացել, ոչ էլ կարողացել եք իրողությունների սթափ ու ռացիոնալ վերլուծություն կատարել։
Արցախը բացառապես Ռուսաստանի պատասխանատվությանն էր մնացել պատերազմի դաժան արդյունքների և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։
Ու այդ ֆոնին Արցախի կորուստը Պրահայի հայտարարությամբ պայմանվորելը կամ ռուս-բելառուսական այդ նարատիվը պաշտպանելը այլ բան չի նշանակում, քան լվանալ Ռուսաստանի ու ՀԱՊԿ- երեսը, արդարացնել Արցախի հայաթափումը Ռուսաստանի կողմից թույլ տալը և արդարացնել մինչ պատերազմական շրջանում Ռուսաստանի ու Բելառուսի կողմից Ադրբեջանին զինելը։
![]()