Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Արտոնյալ խմբերում չընդգրկված այն քաղաքացիները, որոնք տերմինալից օգտվելու դժվարություններ կունենան, կարող են դիմել դրամարկղի աշխատակիցների օգնությանը:

Քարտի արժեքը 500 դրամ է, որը հետագայում վերածվում է ուղեվարձի: Տոմսային քարտն ակտիվանում է լիցքավորելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ