![]()
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հունվարի 10-ին անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Ներկա են եղել նաև Ոստիկանության պետի տեղակալները։
![]()
Քննարկվել են օպերատիվ իրավիճակի, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հենասյունային ուղղությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել է նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, վեր են հանվել թերություններ, առաջարկվել են դրանց շտկելու միջոցներ:
![]()
Կարևորվել են քաղաքացիների հետ շփումներում նոր մոտեցումները, թիրախային խմբերի հետ տարվող աշխատանքների ակտիվացումը:
Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը հատկապես անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
![]()