Կարող ենք միջանցք ստեղծել Կուրսկի բնակիչներին Ուկրաինա տարհանելու համար. փոխվարչապետ

Ռուսաստանի Կուրսկի շրջանի բնակչությունը, որտեղ ներկայումս ռազմական գործողություններ են ընթանում, նախ կտեղափոխվի Ուկրաինայի Սումի քաղաք։

Ուկրաինան մարդասիրական օգնություն կտրամադրի Կուրսկի շրջանի բնակիչներին, ինչպես նաև հումանիտար միջանցք կստեղծի նրանց տարհանման համար։

Այս մասին ասել է Ուկրաինայի փոխվարչապետ, վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

Նրա խոսքով, եթե ռուսական կողմը դիմի, ապա օրակարգում է նաև քաղաքացիական անձանց Ռուսաստան ուղարկելը։

Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ պաշտոնական Մոսկվան դեռ հարցում չի ուղարկել այդ կապակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ