Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններ է սկսել Կուրսկի մարզում գերիների փոխանակման շուրջ. FT

Ուկրաինան և Ռուսաստանը բանակցություններ են սկսել գերիների փոխանակման շուրջ, որոնք գերեվարվել են Կուրսկի մարզում, հայտում է Financial Times-ը։

Ամերիկյան պարբերականը, հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությանը, հայտնում է, որ գերատեսչությունն այժմ աշխատում է գերիների փոխանակման շուրջ։ FT-ի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում կարող են գերեվարած լինել մի քանի հարյուր ռուս զինվորականների, այդ թվում՝ ժամկետայինների, որոնք պահպանում էին սահմանը։

Ուկրաինացի զինվորականների շրջանում Independent-ի աղբյուրի խոսքով՝ ռուսական կողմում գերիների թիվը կարող է հասնել երկու հազարի։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում մոտ 200 ռուս զինվորական է գերեվարվել, Sky News-ին ասել է ուկրաինական կենտրոններից մեկի աշխատակիցը, որտեղ պահվում են գերիները։ Նրանց թվում կան 19-ից 21 տարեկան ժամկետային զինծառայողներ։

Հինգշաբթի օրը հայտնի է դարձել, որ օգոստոսի 14-ին ուկրաինացիները գերեվարել են ՌԴ ԶՈՒ 488-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի և «Ախմատ» ստորաբաժանման 102 զինվորների։

Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը բանակցություններ է նախաձեռնել Ուկրաինայի հետ Կուրսկի մարզում գերիների փոխանակման շուրջ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմից բանակցություններին մասնակցում է Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան: Կիևն արդեն տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՄԱԿ-ին գերիների հետ կապված իրավիճակի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ