«Հանուն հանրապետության» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի

«Հանուն հանրապետության» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի։ Այս մասին այսօր կուսակցության արտահերթ 3-րդ համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Վիգեն Մովսիսյանը։

Այդ ուղղությամբ, ըստ Մովսիսյանի, սկսել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, քննարկումներն ու հանդիպումներ են ունենում Երևանի վարչական շրջաններում։

«Քաղաքական պատկերն ամբողջանալուն պես կորոշվի, թե ինչ դիրքերից հանդես կգանք այդ ընտրություններին»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ