Չարաշահումների համար մեղադրվող 9 պաշտոնյայից 2-ը դատավոր է

Խարդախություն, պաշտտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք, փաստաթղթերի կեղծում. 4 հոդվածով քրեական գործ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա:

Վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել Դատական դեպարտամենտի՝ 2016-18 թվականներին պետական միջոցների կառավարումը: Ըստ ՊՎԾ ուսումնասիրության՝ խախտումներն առանձնապես խոշոր չափերի են՝ մոտ 42 միլիոն դրամի:

Նշված աշխատակիցներից երկուսը, ի դեպ, ըստ Արա Եղոյանի, արդեն զբաղեցնում են բարձր պաշտոններ՝ դատավոր են: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ, Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման խախտումների վերաբերյալ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ