«Եթե իշխանության կողմից այս վերջին միջամտությունները չլինեին, Երևանը շատ կարճ ժամանակում կորցնելու էինք…». Հովիկ Աղազարյան

«Եթե իշխանության կողմից այս վերջին միջամտությունները չլինեին, մենք Երևանը շատ կարճ ժամանակում կորցնելու էինք»,- այսօր՝ հունիսի 30-ին, հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և նշեց, որ նախագիծը պետք է 1-ին ընթերցմամբ ընդունել:

Նա նշեց, որ ինքը ինքնակամ կառույցների դեմ հուսահատ պայքար է մղել. «Երբ դու իշխանություն ես ու քայլում ես փողոցով, մարդիկ ցույց են տալիս էն կառույցը, որն արդեն մտել է փողոցի մեջտեղը… Ու ես ասեցի էդ տղաներին՝ մյուս անգամ ես չեմ ընտրվի, դուք իմ գլուխը ասֆալտի վրա կջնջխեք, բայց դա ինձ չի հետաքրքրում»:

Նրա խոսքով՝ այն մարդը, որի կառույցի սյունը հայտնվել է համայնքային տարածքում, թող բարի լինի և գնա թույլտվություն վերցնի, ու իր հողի վրա իր շենքը սարքի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ