«Հետայսու գնդակը կինոաշխարհի խաղացողների դաշտում է. Հույս ունեմ՝ պառլամենտի ներդրած ջանքերը ճիշտ կգնահատվեն…». Մխիթար Հայրապետյան

«Հետայսու գնդակը արդեն կինոաշխարհի խաղացողների դաշտում է: Մենք առավելագույնը արել ենք, և այս պահին արդեն իրենց աշխատելու, արդյունք ցույց տալու ժամանակն է: Հույս ունեմ, որ մյուս կողմն արդեն ճիշտ կգնահատի պառլամենտի ներդրած ջանքերը, և օրենքը շատ շուտով կտա իր պտուղները»,- այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 2-րդ ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ իրենց հանձնաժողովը առաջիկա 5 տարիների համար նախանշել էր 3 մայր օրենքների ընդունում, որոնցից երկուսը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքներն արդեն ընդունվել են: «Եթե ԱԺ 7-րդ գումարումն ունենար 5 տարվա կյանք, ապա վստահաբար կընդունվեր նաև երրորդ՝ «Հայրենադարձության մասին» օրենքը: Հորդորում եմ, որ 8-րդ գումարման համար չմոռանալ այդ փաստաթուղթը»,- հավելեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ