«Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին ձայն բերող որոշ ակտիվիստներ վերջին օրերին ձերբակալվեցին․ «Գելափ»-ի տնօրենի «արդարացումը»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայկական «Գելափ»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց հետընտրական հետազոտության արդյունքները, և փորձելով բացատրություն տալ, թե ինչպես է լինում, որ ընտրություններից առաջ իրենց իրականացրած հարցումների արդյունքը որևէ աղերս չուներ իրականության և ներկա հարցումների արդյունքի հետ, հայտարարեց․ «Բացատրության բեռը մեր կազմակերպության վրա դրված չէ, դրված է իշխող ուժի և պատկան մարմինների վրա, թե ինչպես են արձանագրել այդ ցուցանիշը»։

«Գելափ»-ի տնօրենը, մեկնաբանելով «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ ԲՀԿ-ի՝ընտրություններում շատ ավելի քիչ ձայն ստանալու փաստը, քան իրենց իրականացրած հարցումներն էին կանխատեսել, նշեց, որ դա պայմանավորված է ընտրություններից մի քանի օր առաջ այդ ուժերին ձայն բերող ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումներով․ «Վերջին երեք-չորս օրվա ընթացքում տեղի ունեցան ակտիվ գործողություններ ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից եւ ԲՀԿ-ի, «Պատիվ ունեմ»-ի եւ «Հայաստան» դաշինքի որոշ ակտիվիստներ, որոնք աշխատում էին ձայն բերելու հետ կապված, եղան ձերբակալումներ», — ասաց նա։

Նավասարդյանի այս հայտարարությանը անդրադառնալով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Никогда не сдавайся! Позорься до конца!»

«Այսօր ներքոնշյալ անձնավորությունը, փորձելով արդարացնել հայկական «Գելափի»՝ նախընտրական վերջին հարցման «նկարած» թվերը, ասել է, որ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր հարցման թվերից պակաս են ստացել այն պատճառով, որ ընտրությունից առաջ իրավապահները բռնել են մեծ թվով ընտրակեղծարարների: Պատկերացնու՞մ ես, Կառլ, սոցիոլոգը իր հարցման մեջ ներառած է եղել նաև ընտրակեղծարարների և «տասովշիկների» գործոնը: Ասում է՝ խեղճերին մեկուսացրիք, ընտրություններին այդ ուժերը քիչ հավաքեցին ու իրական և «գելափախաբ» թվերը զգալի տարբերություն տվեցին:
Խորհուրդ՝ էլ մի՛ խոսիր…», — գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ