Վեճ, ծեծկռտուք ու դանակահարություն. ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարության փաստով:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահագանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի սալջարդ վերք, աջ հոնքի սալջարդ վերք, աջ ականջախեցու սալջարդ վերք, վերին վերջույթների բազմաթիվ սալջարդենր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 27-ամյա Արշակ Մակարյանն է, ով բժիշկներին հայտնել է որ ավտոտնակում աշխատանքներ կատարելիս վայր է ընկել:

Կարճ ժամանակ անց «Աբովյան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի աջ թուլակողի, ձախ ուսի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պարզվել է, նա էլ Արամուս գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Հունանյանն է:

Բժիշկները ոստիկաններինու քննիչներին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մինչ բժիշիկները պայքարում էին նրանց կյանքի համար, իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Արամուս գյուղի կենտրոնական փողոցում գտնվող մշակույթի տան մոտ անձանական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Հունանյանը մահակով ծեծի է ենթարկել Ա. Մակարյանին, հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, իսկ վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել Ա. Հունանյանին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ սա վենդետա է, քանի որ տարիներ առաջ նրանց ընտանիքների միջև հերթական լուրջ միջադեպն է տեղի ունեցել, որի պատճառով կա հարուցված քրեական գործ և մեկ հոգի կալանավորված անձ կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ