Գիտեմ, որ Արմեն Չարչյանն անձամբ փրկել է հազարավոր կյանքեր․ Գրողը տանի այս քաղաքականություն կոչված չարիքը…Վահե Տեր-Մինասյանի դիպուկ անդրադարձը

Գիտեմ, որ օրենքի առաջ հավասար ենք բոլորս։Գիտեմ, որ հրապարակված ձայնագրությունն անշուշտ խնդրահարույց է։Գիտեմ, սակայն, որ Արմեն Չարչյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի առողջության պահպանմանն ու վերականգնմանըԳիտեմ, որ Արմեն Չարչյանն անձամբ փրկել է հազարավոր կյանքեր։
Գիտեմ, որ մանկական տարիքից երազել եմ դառնալ հենց Արմեն Չարչյանի պես բժիշկ…

Գիտեմ, որ բացարձակ չեմ կիսում Արմեն Չարչյանի քաղաքական հայացքներն ու երբեք ձայն չեմ տա այն քաղաքական թիմին, որի կազմում է այսօր պրոֆեսոր Չարչյանը։
Գիտեմ նաև, որ հազարավոր կյանքեր փրկած ու սերունդներ կրթած բժիշկ–գիտնականի պարագայում թույլ տրված սայթաքումը պետք է դիտարկվի մեկ այլ՝ օրենքից վեր հարթության մեջ։

Արմեն Չարչյանն իմ ուսուցիչն է
Արմեն Չարչյանն իմ ավագ ընկերն է
Արմեն Չարչյանն իմ եղբայրն էԳրողը տանի այս քաղաքականություն կոչված չարիքը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ