ԿԸՀ-ն մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 3 դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ի նիստում մերժել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումները՝ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնելով այս մասին, նշել է, որ ընտրությունները կարող են անվավեր համարվել միայն այն դեպքում, եթե խախտումների առկայությունն ազդել է ողջ ընտրական գործընթացի և վերջնական արդյունքների վրա։

«ԿԸՀ-ում նման տվյալներ չեն գրանցվել, սա նշանակում է, որ մենք չենք կարող անվավեր ճանաչել ընտրությունները»,- նշել է Մուկուչյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ