Ինչպես եք պատկերացնում, առանց ՀՀ-ի հետ համագործակցության ու ներդաշնակ աշխատանքի լուծել ավելի քան 35.000 քաղաքացու սոցիալ-կենցաղային խնդիրները:

«Ես ունեմ կյանքի ու նախագահական երդում, որը չեմ կարող դրժել: Ինձ կարող են մեղադրել բազմաթիվ սխալների մեջ, սակայն խիստ ցավոտ է դավաճանության ու անգործության մեջ ինձ մեղադրելը»,-Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Վերջինս անդրադարձավ նաև Հայաստանի իշխանությունների հետ առկա հարաբերություններինբ: Դրանք, ըստ Հարությունյանի, հատկապես վերջին օրերին մանիպուլիացիաների են ենթարկվում:

«Ինչպես եք պատկերացնում, առանց ՀՀ-ի հետ համագործակցության ու ներդաշնակ աշխատանքի լուծել ավելի քան 35.000 քաղաքացու սոցիալ-կենցաղային խնդիրները: Մենք նման խնդիրների պատճառով Մարտակերտի ու Շահումյանի շրջանի տասնյակ հազար մեր հայրենակիցներին զրկել ենք մեր երկրում ապրելու հնարավորությունից:

Էլ չեմ ասում, թե ՀՀ-ն ինչ առանցքային դերակատարությունի ունի հետպատերազմական Արցախի սոցիալ-ընտեսդական վերականգնման ու զարգացման գործում՝ բյուջետային եկամուտների ապահովումից մինչև սոցիալական աջակցության ծրագրեր»,-ընգծեց Արցախի նախագահը:

Նշենք, որ Հարությունյանի ելույթը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր հրապարակից լսվող վիճաբանության ձայներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ