MediaNews-ը միակ լրատվական  էր , որ նախնական օնլայն ընտրության արդյունքները չկեղծեց,  և դա պարզ դարձավ արձանագրված արդյունքներով

MediaNews-ը, իբրև օպերատիվ արձագանքող լրատվամիջոց, մինչև ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կազմակերպել էր օնլայն հարցումներ։

Անաչառության և օբյեկտիվության սկզբունքներին հավատարիմ մնալով՝ մեր թիմը կարողացավ երկու անգամ ապահովել 12-ժամյա տևողության խոշոր հարցումների ճշգրիտ հաշվարկը։

Մեր կողմից հրապարակված հարցումների արդյունքները գրեթե լիովին արտացոլեցին արդեն կայացած ընտրությունների պատկերը՝ նախապես։

Սա MediaNews-ի և մեր լրատվամիջոցի հետևորդների միջև մեծագույն վստահության աներկբա նշանն է ու վկայությունը:

Հպարտ ենք մեր թիմով, մեր կատարած նվիրյալ աշխատանքով: Միշտ պատրաստ ենք խորին հարգանքով իրագործել մեր ստանձնած առաքելությունը և ծառայել միմիայն հայ ժողովրդին և Հայաստանի պետական շահերին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ