Վարանդայի շրջանից տարհանվել է ևս մեկ աճյուն, ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել տարհանվել է ևս մեկ աճյուն:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից: Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ