![]()
Նիկոլ Փաշինյանը եւ Արման Բաբաջանյանը հանդիպել են։ Այդ մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Քիչ առաջ հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետին հավաստիացրի, որ ունենք բավարար գիտելիք, կամք և վճռականություն մեր երկրի ժողովրդավարական գործընթացները իրենց լրումին հասցնելու և անշրջելի դարձնելու համար:
Ժողովրդի իշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է արժանանա համարժեք հակազդման:
Ոչ մի շանս մարդասպան գողապետերին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բաբաջանյանը:
Հիշեցնենք, որ այսօրվանից Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում։
![]()