Ադրբեջանական ռազմածովային ուժերն ուսումնավարժանքներ են սկսել Կասպից ծովում Ադրբեջանական ռազմածովային ուժերն ուսումնավարժանքներ են սկսել Կասպից ծովում

Գլխավոր Էջ Քաղաքականություն Ադրբեջանական ռազմածովային ուժերն ուսումնավարժանքներ են սկսել Կասպից ծովում
Ադրբեջանական ռազմածովային ուժերն ուսումնավարժանքներ են սկսել Կասպից ծովում
Քաղաքականություն22 Հունիս 2021 | 12:33
Ադրբեջանական ռազմածովային ուժերն ուսումնավարժանքներ են սկսել Կասպից ծովում
Բաքվում մարտավարական զորավարժանքներ են սկսվել ռազմածովային նավատորմի ռազմանավերի, օժանդակող և մատակարարման նավերի ջոկատների և ծովային հետևակայինների մասնակցությամբ:

Ինչպես գրում է Minval.az-ը, զորավարժությունների անցկացման նպատակը ռազմածովային ուժերի ստորաբաժանումների համատեղ մարտական գործողությունների անցկացումն է`ուղղված ռազմաքաղաքական և տնտեսական շահերի դեմ սպառնալիքների կանխմանը, էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը և պահպանմանը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում, ինչպես նաև նավթագազատարների վերահսկմանը:

Զորավարժանքների ժամանակ նախատեսվում է հրամանատարների հմտությունների կատարելագործումը մարտական գործողությունների կազմակերպման և մարտում ուժերի կառավարման գործում:

Ուսումնավարժանքի ժամանակ կիրականացվեն նաև Կասպից ծովի ադրբեջանական հատված ներխուժած պայմանական հակառակորդի ոչնչացմանն ուղղված առաջադրանքներ: Զորավարժությունները կավարտվեն հունիսի 23-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ