Քայլեր արած ու արդեն փոշմանած գործատուներ, հենց վաղը առավոտ ժամը 9-ից, սկսեք վերականգնել մարդկանց իրավունքները

Հատկապես քարոզարշավի շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ ահազանգեր, նամակներ ու բողոքներ ենք ստացել ՏԻՄ-երում, մասնավոր սեկտորում ու բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ, ըստ Սուրեն Պապիկյանի, նախկինի ուրվականներն ունեցել են հնարավորություն, մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու, վախեցնելու, ահաբեկելու ու բազմաթիվ նմանատիպ հարցերի մասին:

«Մենք խոսել ենք բազմիցս, որ հունիսի 20-ից հետո կգնանք այդ մարդկանց հետևից: Դա ամենևին նախընտրական խոստում չէր, դա ՀՀ քաղաքացու իրավունքի վերականգնման մասին էր:

Եվ ես անձամբ, վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տակ գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգնմանը:

Ու հիմա այս ամբիոնից պահանջում եմ, բոլոր այն գործատուներից, որոնք թույլ են տվել խախտումներ, կամ կատարել են քայլեր, որոնց համար արդեն հաստատ փոշմանել են, հենց վաղը առավոտ 9-ից սկսեք վերականգնել մարդկանց իրավունքները»,-պահանջեց Սուրեն Պապիկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ