Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաք՝ Երևանի Հանրապետության հրապարակում

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաք՝ Երևանի Հանրապետության հրապարակում։

ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները․ ըստ որի առաջին եռյակում են․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 / 53․92%
«Հայաստան» դաշինք – 268 300 / 21․4%
«Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 / 5․23%

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ