![]()
Հայտնի են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հպարտ եմ, որ այս անգամ էլ, մենք միակամ գտնվեցինք ու ապացուցեցինք՝ սյունեցին ճնշվող չի, սյունեցին բռնության չի ենթարկվի, ու ինչքան էլ խոստումներ տան՝ ազատ է իր ընտրության մեջ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։
«Այո՛, սյունեցին ապացուցեց, որ Սյունիքում ինքն է որոշողը եւ իր կամքն արտահայտեց։
Շնորհակալ եմ, որ քվեարկեցիք հանուն Սյունիքի ապագայի։
Համոզված եղեք, բոլորիդ սպասելիքները կառավարությունը կարդարացնի ու կապրենք անվտանգ, զարգացած, ապագա ունեցող Սյունիքում։
Դեռ ճանապարհ ունենք միասին անցնելու»,- գրել է Նարեկ Բաբայանը։
![]()