![]()
Սոցցանցային տիրույթում լուրեր են շրջանառվում, թե իբր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը նախապատրաստվում է կեսգիշերն անց, ընտրությունների նախնական արդյունքները ստանալուց հետո կազմակերպել գիշերային հրավառության։ Այդ ստահոդ լուրերը կրկին հայտնի շրջանակների իրականացվող մեդիատեռորի արգասիքն են, ովքեր վաղ առավոտից ամենատարբեր կեղծ թեզերն ու «ահազանգներն» են հրամցնում հասարակությանը։
Մեզ հասած տեղեկություններով՝ «ՔՊ»-ն ոչ միայն չի նախատեսել հրավառություն, այլև՝ Նիկոլ Փաշինյանը անձամբ հրահանգել է բոլոր շտաբների ղեկավարներին խստագույնս հետևել, որ հրավառության մասնավոր դեպքեր անգամ չգրանցվեն։ Փաշինյանը հորդորել է իր թիմակիցներին զերծ մնալ որևէ նմանօրինակ միջոցառումներ իրականացնելուց և ընտրությունների հաղթանակը ընդունել մաքսիմալ զսպվածությամբ, այդ կերպ նաև չխախտելով քաղաքացիների գիշերային անդորրը և ավելորդ լարվածություն չստեղծելով։
Ընդդիմադիր ուժերը կանխազգալով իրենց մոտալուտ պարտությունը մանր ինտրիգներով քաղաքացիների շրջանում հերթական անգամ փորձում են լարվածություն առաջացնել, ինչը ոչ մի պարագայում չի հաջողվելու։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 149 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
«Արդար Հայաստան» կուսակցություն՝ 89 ձայն, 0.37%
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն՝ 159 ձայն, 0.66%
«Քաղացիական պայմանագիր» կուսակցություն՝ 14785 ձայն, 61.63%
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 48 ձայն, 0.20%
«Ազատություն» կուսակցություն՝ 21 ձայն, 0.09%
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 1411 ձայն, 5.88%
«Միասնական Հայրենիք» կուսակցություն՝ 17 ձայն, 0.07%
«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն՝ 30 ձայն, 0.13%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 123 ձայն, 0.51%
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն՝ 110 ձայն, 0.46%
«Հանրապետություն» կուսակցություն՝ 465 ձայն, 1.94%
«Հայոց Հայրենիք» կուսակցություն՝ 110 ձայն, 0.46%
«Ազատ Հայրենիք» դաշինք՝ 57 ձայն, 0.24%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 1212 ձայն, 5.05%
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 81 ձայն, 0.34%
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն՝ 113 ձայն, 0.47%
«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն՝ 33 ձայն, 0.14%
«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք՝ 151 ձայն, 0.63%
«Ազգային օրակարգ» կուսակցություն՝ 11 ձայն, 0.05%
«Վերելք» կուսակցություն՝ 8 ձայն, 0.03%
«Ազատական» կուսակցություն՝ 193 ձայն, 0.80%
«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն՝ 128 ձայն, 0.12%
«Հայաստան» դաշինք՝ 4288 ձայն, 17.87%
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն՝ 170 ձայն, 0.71%
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն՝ 78 ձայն, 0.33%
![]()