Վիճաբանություն 9/21 ընտրատեղամասում ձայների հաշվարկի ժամանակ

Երևանի 9/21 ընտրատեղամասում իրադրությունը շարունակում է լարված մնալ: Դիտորդական առաքելոքւթյամբ հանդես եկող Դանիել Իոանիսյանը, երբ նկատեց, որ քվեատուփի կապարակնիքը սխալ է հանձնաժողովի նախագահին բացատրեց, որ սխալ է եղել: Հանձնաժողովի նախագահը վնսեց կապարակնիքը ինչն ավելի սրոեց լարվածությունը:

Վաստահված անձիքն և հանձնաժողովի մյուս անդամները մեծ աղմուկ բարձրացրեցին և մեեղքը բարդեցին Դանիել Իոանիսյանի վրա և պահանջեցին դուրս հրավիրել նրան: Իոանիսյանը նշեց, որ արձանագրություն կազմելուց հետո դուրս կգա, բայց հանձնաժողովի նախագահն ու ներւկաները ընդդիմացան:

Իրավիճակն այնքնա սրվեց, որ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներն սկսեցին վիրավորական արտահայտություննեևր թույլ տալ, գոռգոռալ և ավելի շիկացնել իրադրությունը:

Հիշեցնենք` Երևանի 9/21 ընտրատեղամասում լարված իրավիճակ է: Ընտրատեղամասում խոչընդոտում են լրագրողի աշխատանքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ