Ժանգոտած մեխերի հարցով հունիսի 21-ից անձամբ եմ զբաղվելու. Նիկոլ Փաշինյան

Արարատի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընտրակաշառքի դեպքերին՝ նշելով, որ Գեղարքունիքում ու Արմավիրում արդեն դեպքեր են գրանցվել։

«Կարևոր է իմանալ, որ երկու դեպքով էլ ընտրակաշառք բաժանողներին դատարանը կալանավորել է։ Ես ինչքան գիտեմ՝ ի սկզբանե ձերբակալվել են նաև ընտրակաշառք ստացողները, բայց քանի որ ընտրակաշառք ստացողները համագործակցել էին իրավապահ մարմինների հետ և ցուցմունքներ են տվել, նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այնպես որ, ես մեր բոլոր քաղաքացիներին, ում տենց առաջարկ է եղել, կոչ եմ անում դիմել իրավապահներին, էս երկու օրը բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այսօր կան, այսպես կոչված, «ընտրատասովշիկներ», տարբեր պաշտոնյաներ տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք իրենց շատ վատ են պահել և շարունակում են վատ պահել։ «Ժանգոտած մեխերի հարցով, այդ թվում՝ էս մարզի, հունիսի 21-ից անձամբ եմ զբաղվելու»,- հավելեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ