Ժոզեֆ Բորելը դիմում է Երևանին ու Բաքվին

Եվրամիությունը ողջունում է այն գործողությունները, որոնք ձեռնարկել են Հայաստանը և Ադրբեջանը ՝ Վրաստանի միջնորդությամբ, — հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

Նա արձագանքել է 15 հայ գերիների հայրենիք վերադարձին՝ ականապատված տարածքների քարտեզի դիմաց։

«Սրանք Բաքվի և Երևանի կողմից մարդասիրական և վստահության կառուցման կարևոր ժեստեր են, որոնք, հուսով եմ, կբացեն կողմերի հետագա համագործակցության ուղին և կբերեն բոլոր հայ կալանավորվածներին վերջնական ազատ արձակմանը, ինչպես նաև ականապատ տարածքների բոլոր քարտեզների հանձնմանը ՝ հետագա քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- նշել է նա։

Ըստ նրա՝ Եվրամիությունը և միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսել են քայլերն այս ուղղությամբ։

ԵՄ –ն խոստանում է շարունակել նպաստել հակամարտության կայուն և համապարփակ կարգավորմանը եւ կրկնում է կոչը Հայաստանին և Ադրբեջանին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսել առարկայական բանակցությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ