![]()
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Հրազդանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին ու այնտեղ գտնվող ՔՊ անդամներին: Փաշինյանն ու Միքայելյանը գրկախառնվել են, ողջունել միմյանց:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր եղել են Կոտայքի մարզում, հանդիպել տարբեր գյուղական ու քաղաքային համայնքների բնակիչների հետ: Վերջին կանգառը եղել է Հրազդան քաղաքում:
Սասուն Միքայելյանը նախորդ խորհրդարանական ընտրություններում ամենից շատ ձայներ ստացած պատգամավորն էր: Այս անգամ նա չի մասնակցում ընտրություններին ու չկա ՔՊ ցուցակում:
![]()