Մեր երկրում կան գեներալներ, որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն, վարձով են ապրում. Փաշինյան

Այսօր Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև բանակից՝ նշելով, որ այսօր մեր բանակում կան ազնվագույն գեներալներ, գնդապետներ, որոնք տուն չունեն:

«Էս ուրիշ գեներալների մասին է: Ցավոք սրտի, մենք անընդհատ խոսում ենք տարբեր պիտակավորումներով գեներալների մասին, բայց մոռանում ենք մեր ազնվագույն բազմաթիվ գեներալների, գնդապետների, սպաների մասին

: Էսօր գիտե՞ք, որ մեր երկրում կան գեներալներ, որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն, վարձով են ապրում: Մեր բանակում էդպիսի գեներալներ կան: Մենք անընդհատ ասում ենք՝ վայ էն մեկի դղյակը, էն մեկինը…

Ես երբ որ մարդկանց նշանակում եմ, հանդիպում եմ և ապշած եմ, որ մեր բանակում էսօր կան գեներալներ, որոնք չունեն բնակարան, վարձով են ապրում: Իր բնակարանի խնդիրը մեր խնդիրն է: Եվ մենք պիտի ապահովենք, որ ինքը չմտածի՝ վայ, էրեխուս ուսման վարձն ինչ եղավ, բա էս տանտերը գինը բարձրացնում է, տնից հանում է և այլն»,- շարունակեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ