Թուրքիան դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին հավաքականը, որը մրցաշարի մեկնարկային բոլոր 5 խաղերում պարտվել է

Թուրքիան դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին հավաքականը, որը մրցաշարի մեկնարկային բոլոր 5 խաղերում պարտվել է։ Այս մասին հայտնել է ESPN Stats & Info թվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի մեկնարկային խաղում Թուրքիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցել էր Իտալիայի ընտրանու հետ և 0-3 հաշվով պարտություն էր կրել։

Իդեպ, Իտալիան Եվրո-ի մեկնարկային խաղերի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Իտալիան նաև 8-րդ անգամ է հաղթել Թուրքիային անձնական դիմակայություններում անցկացրած 12 խաղում` չկրելով ոչ մի պարտություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ