Նախկին գողեր ու ավազակներ, չե՛ք գալու պաշտոնի, դա ես եմ ասում․ Խարատուր Սուքիասյան

«Ուտող-խնող ժողովուրդ եք, դուխով ժողովուրդ եք: Ես գիտեմ, որ շատ բարձր տոկոս եք դուք ապահովելու»,- Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երեք գումարման ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Խարատուր Սուքիասյանը:

«Բայց ես ուզում եմ այն խնդիրների մասին խոսել, որ արդեն մի քանի տարի, երբ սկսել է ժողովրդավարությունը, շատ ուժեր, շատ լրատվամիջոցներ դա մի քիչ այլ ձև են հասկացել: Այդ ստերը, այդ աճպարարությունը՝ օրական հարյուրավոր ստեր, հասարակությանը բերում է սթրեսի, հասարակությանը բերում է մտահոգության: Մարդիկ մտածում են՝ էս ի՞նչ է կատարվում այս երկրում:

Լավ, ովքեր այդ նյութերը ուղարկում են սոցիալական կայքեր, դրանք հայր, մայր, եղբայր, քույր չունե՞ն, որ մեկը ասի՝ էս ինչով ես դու զբաղված: Ուրիշի ընտանիքների մասին են գրում, ուրիշ մարդիկ, ովքեր մրցակցության մեջ են, նրանց են վատաբանում, Հայաստանի մասին են վատ բաներ գրում, մեր զինվորների մասին են գրում, մեր սահմանների մասին են գրում: Ո՞վ է դրանց այդ իրավունքը տվել: Ու այդ ամեն ինչն անում են մի քանի կոպեկի համար»,- նկատեց Խաչատուր Սուքիասյանը, արձանագրելով, որ սրան պետք է վերջ տանք այս երկրում:

«Կան գործիքներ, չենք ուզում, ասում ենք թող գնա ժողովրդավարական ճանապարհով: Որովհետև, երբ այլ գործիքներ կիրառես՝ խոսքի ազատությանը միգուցե դիպչես, բայց մարդը պետք է գիտակցի, արժանապատվություն ունենա, չզբաղվի նման գործերով»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը՝ հաստակեցնելով.- «Նախկին գողեր ու ավազակներ, չե՛ք գալու պաշտոնի, դա ես եմ ասում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ