«Ընտրություններից հետո լինելու են վենդետաներ…». Նիկոլ Փաշինյան

«Ես շատ հստակ ասում եմ` ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի»,- այս մասին Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Էն հիմնարկների, ինձ չի հետաքրքրում մասնավոր կլինի այդ հիմնարկը, չգիտեմ՝ հանրային կլինի, հիմնարկների ղեկավարները, որ իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների, ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ կլինի կադրային ջարդ և նման մարդիկ դուրս են շպրտվելու կառավարման համակարգից:

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ