![]()
Այսօր Բուսաբանական այգում ներառական միջավայր էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրն ու Ծնողների համաշխարհային օրը նշելու համար:
Անկախ բոլոր դժվարություններից ու երկրի առաջ ծառացած մարտահրավերներից՝ երեխաների համար պետք է երջանիկ մանկություն ապահովել:
Հենց այդ նպատակով միջոցառմանը մասնակցել են հանրակրթական ու հատուկ դպրոցների սաներ, Արցախից տեղահանված երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված «Փոխիր աշխարհը» արշավի մասնակիցներ:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու լուսանկարներ հրապարակել:
![]()