![]()
Այսօր՝ ժամը 21:00-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, տեղի է ունենալու տոնական համերգ:
Երեկ այդ մասին նաև տեսանյութ էր հրապարակվել Կառավարության պաշտոնական էջում, որտեղ նշվում է, որ երեխաների ժպիտների համար Հանրապետության հրապարակը վերածվելու է հեքիաթի, համերգը լինելու է լուսային էֆեկտներով բեմականացված, երեխաների ձայներով:
Երեկվանից սկսած՝ որոշ շրջանակներ ակտիվորեն սկսեցին քննադատել նախաձեռնությունը՝ նշելով, թե համերգի կազմակերպումը անարգանք է պատերազմում զոհվածների հիշատակի նկատմամբ:
Օրվա ընթացքում անհայտ ծագման տելեգրամյան ալիքներում նաև լուրեր սկսեցին շրջանառվել, որ զոհվածների հարազատները և այլ մարդիկ պատրաստվում են խափանել երեխաների համար նախատեսված համերգային երեկոն՝ այդպես արտահայտելով իրենց զայրույթն ու ցասումը:
![]()