![]()
«Միջանցքային տրամաբանության հարց հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու»՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի ելույթին՝ այսօր հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատարը:
Այս կիրակի խոսելով, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքից, Ալիևը պնդել է, որ հարցը քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և որ բանակցություններում արդեն առաջընթաց կա: Նրա բնորոշմամբ՝ հայկական կողմը սկսել է հաշտվել դրա անխուսափելիության հետ:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) — Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում:
Գրիգորյանը, որ փոխվարչապետերից կազմված եռակողմ աշխատանքային խմբի հայկական հանձնաժողովի ղեկավարն է, շեշտում է՝ կա՛մ ապաշրջափակումը կլինի մեր սուվերեն ենթակառուցվածքների լիարժեք օգտագործմամբ, կա՛մ ապաշրջափակում չի լինի: Խնդիրը տեսնելով տերմինների կիրառման ու դրանց սուբյեկտիվ ընկալման մեջ՝ փոխվարչապետի պաշտոնակատարը հստակեցնում է.
![]()