![]()
«Հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Գարդաբանի շրջանում, Քվեմո Քարթլիի վրացական շրջանում, ադրբեջանցիների մի բազմություն ժամանել է Քեսալո գյուղ և արգելել տեղի եպիսկոպոս Գիորգիին մշակել տաճարի շրջակայքում գտնվող հողերը ՝ պահանջելով փաստաթուղթ սեփականության իրավունքի մասին:
Ազերիներից մեկը հայտարարել է, որ այս հողը մերն է (ադրբեջանական), և վրացիներն այստեղ անելիք չունեն, հայտնում է Tao News հեռուստաալիքը: Այս մասին տեղեացնում է Արմեն Շահն:
Հիշեցնենք , որ օրեր առաջ Վրաստանի Դմանիսի քաղաքում ազգությամբ ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտnւք էր տեղի ունեցել: Տասնյակ անձինք ֆիզիկական բռնnւթյnւն էին կիրառել նաև փայտյա մահակներnվ վրացիներին:
Տեղի համայնքի ներկայացուցիչների կարծիքով ընդհարnւմը տեղի է ունեցել ազգային հողի վրա:
Վրաստանի ՆԳ նախարարությունը կատարվածի առնչությամբ դեռ հայտարարություն չի տարածել:
![]()