![]()
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 քաղաքացի դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ հայերենի թեստ հանձնելու համար։
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
«Եղել է 5 հայտ, մեկը հիվանդ է եղել, չի ներկայացել թեստավորմանը, 3-ը չեն հաղթահարել թեստավորումը, միայն մեկն է հաղթահարել։
Գեղամ Մելիքբեկյանը չասաց, թե որ կուսակցություններից և ովքեր են եղել այդ անձինք՝ նշելով, որ անձնական տվյալներ չեն կարող հրապարակել։
![]()