ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով կա 7 զոհ

ԱՄՆ Թենեսի նահանգում Cessna C501 մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով կա 7 զոհ:

Այս մասին հայտնում է RBC-Ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Ռաթերֆորդ շրջանի ղեկավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Ինքնաթիռում եղել է 7 մարդ, նրանք բոլորը մահացել են»։

Նշվում է, որ ինքնաթիռը մեկնում էր Ֆլորիդա, սակայն ընկել է թռիչքից անմիջապես հետո Նեշվիլ քաղաքի մերձակայքում գտնվող Պերսի Պրեստ լիճը։

Ավիավթարի պատճառները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ