![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետյալ գրառումը.
Երեկվանից հայտնի շրջանակները համացանցում ակտիվ տարածում են անորակ մոնտաժված մի տեսանյութ, որտեղ իբրև թե Նիկոլ Փաշինյանն ասել է` «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»։
Ամբողջական կոնտեքստից կտրված ու անորակ մոնտաժված տեսանյութը հերթական անգամ նպատակ էր հետապնդում կեղծ ու շինծու միջոցներով վարկաբեկել իշխանությանը:
Ստորև ներկայացնում եմ երեկ՝ մայիսի 28-ին Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի ամբողջական տարբերակը։
![]()