Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Արա Հենրիի Այվազյան (մարտի 30, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (18.11.2020 — 27.05.2021)։

1986-1993 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը (1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում)։

1994 թվականին ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ