Կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից. Հայկ Մարությանը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ:

Հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադարձել է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ու մեկ անգամ ևս ընդգծել, որ կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից: Այս մասին գրված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:

Քաղաքապետ Մարությանը նաև շնորհակալություն է հայտնել կրթօջախների տնօրեններին ու մանկավարժական կոլեկտիվներին՝ համավարակի պայմաններում, ինչպես նաև պատերազմի օրերին լարված ու պատասխանատու աշխատանքի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ