«Արփի լիճ» ազգային պարկում այսօր 2000 ծառ է տնկվել

Հայաստանի էկոտուրիզմի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ «Արփի լիճ» ազգային պարկում, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է ազգային պարկի կողմից անցկացվող ծառատունկին: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Ծառատունկին մասնակցել են նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գյումրի ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները, Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարն ու վարչական պատասխանատուները, հյուրեր, շրջակա համայնքների բնակիչներ։

«Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանը տեղեկացրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ազգային պարկի տարբեր տեղամասերում տնկվել է շուրջ 3000 ծառ, որից 2000-ն՝ այսօր անտառին հարակից արևմտյան տեղամասում՝ բարդի, սոճի, կեչի, կաղամախի։

Ծառատունկն իրականացվում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակներում։ Ծառատունկից զատ ակտիվորեն իրականացվում է նաև տարածքների մաքրման աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ