2 ժամ չի անցել, մեր տղերքը դրանից «բեթար» են վարվել ադրբեջանցիների հետ․ Արսեն Ղուկասյանը՝ տարածվող տեսանյութի մասին

Տեսանյութում տեղի ունեցած իրադարձություններից մոտ 2 ժամ հետո մեր տղերքը ադրբեջանցիների գլխին էլ ավելի  «բեթար օյին» են խաղացել, բայց չեն նկարել ու գցել համացանց՝ հասկանալով այսօրվա վիճակը։ Այս ամսին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Նա նշում է, որ հայ զինվորների հասցեին տարաբնույթ վիրավորանքներ են հնչում, ինչը անընդունելի է։

«Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչքան վատ է զգում այդտեղ եղած զինվորը, երբ ամբողջ համացանցը տեսնում է, թե ինչպես են իրենց հետ վարվում։ Ասում եմ՝ 2 ժամ չի անցել, մեր տղերքը դրանից «բեթար» են վարվել ադրբեջանցիների հետ, դա հաստատ եմ ասում ձեզ։ Չեն նկարել, չեն գցել ինտերնետ, որովհետև պետք չի»,-ասում է Ղուկասյանը ու հորդորում այս տեսանյութը արգելափակել, ոչ թե ակտիվ տարածել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ