Սահմանազատումից առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ ԱԽ քարտուղար

Արմեն Գրիգորյան (ՀՀ ԱԽ քարտուղար) — Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն:

Դրան ի պատասխան՝, հայկական կողմն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար:

Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ գործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել:

Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններով ստանձնած պարտավորությունները չկատարելուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ