«Զանգեզուրի միջանցքի հարց չի քննարկել, և չի քննարկվելու…». Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ԱԽ նիստում

«Սա առավոտյան ԱԽ նիստում իմ ունեցած ելույթն է: Նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում:
Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»,-այս  մասին իր  ֆեյսբուքյան  էջում  գրառում է  արել Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում  հայտարարություն է արել, րտեղ  ասվում  է.

«Հայաստանի հանրապետությունը երբեք Զանգեզուրի միջանցքի հարց չի քննարկել, և չի քննարկելու:
Այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք, հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության մեջ և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ