![]()
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կաարել, որտեղ ասվում է.
Ադրբեջանցի մի եթիմ գրառում է կատարել /չեմ ուզում սքրինշոթը տեղադրել հասկանալի պատճառներով/, որի աղբյուրը ․․․․ ուշադրություն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է ու Թերթ․ամ-ը։ Շատ հարգելի հայրենակիցներ մտահոգված դիմում են, թե ինչպես եմ մեկնաբանում «ադրբեջանցիների հայտնած տեղեկությունը, որ Սյունիքից ու Գեղարքունիքից ադրբեջանական հրոսակախմբերի նահանջի դիմաց հայկական կողմը ինչ-որ բան է «զիջել»։
Իսկ ինչպե՞ս մեկնաբանեմ կամ ինչու դա ես մեկնաբանեմ, կամ ինչպես կարող եմ ես դա մեկնաբանել, եթե դրա աղբյուրը, ինչպես պարզվում է՝ ոչ թե Ադրբեջանն է, այլ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը․․․ Հարցրեք, իրեն կամ Հայաստան դաշինքին։ Ես ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել մի բան, որն անգամ Ադրբեջանից չէ դուրս եկել, եթե միակ աղբյուրը դա է ու աղբյուրը հայկական է, թուրքական չէ։
Քանի որ աղբյուրը Վահե Հակոբյանն է, իսկ նրա հայտնածը ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք է, նա պետք է բացահայտի իր ինֆորմացիայի աղբյուրը։
![]()