![]()
Իսրայելական բանակի ռմբակոծության պատճառով Գազայի շրջանի շուրջ 10 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին:
Նման հայտարարություն նա արել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստում, որը Պաղեստինում իրավիճակի սրումից հետո Սաուդյան Արաբիան կազմակերպել էր տեսակապի ձևաչափով:
Ալ-Մալիքին նաև հավելել է, որ հարյուրավոր շենքեր ավերվել են բնակավայրիտարբեր մասերում:
Նա կոչ է արել ստեղծել «միջազգային ճակատ, որը դեմ կլինի իսրայելական ագրեսիային Պաղեստինի ժողովրդի դեմ»:
![]()