![]()
Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային օրվա առավոտյան հատվածում հարթակ էին դուրս եկել մինչև 102 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանն ու աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի եղբայրը՝ Արսեն Մարտիրոսյանը: Առաջին վարժությունից հետո Սամվելն ուներ երկրորդ ցուցանիշը, իսկ Արսենը չորրորդն էր:
Իսկ հրում վարժությունում մեր տղաները ավելի հաջող հանդես եկան: Սամվելի՝ արդեն առաջին բարձրացրած քաշը չեմպիոնական էր: Նա սանձեց 209 կգ-ը, ապա նաև 214-ը, երբ արդեն միայնակ էր մնացել մրցահարթակին:
Երրորդ մոտեցումից գյումրեցի մարզիկը հրաժարվեց: Այսպիսով Սամվելը ընդհանուր հաշվարկում դարձավ հաղթող, նաև փոքր ոսկի նվաճեց հրում վարժությունում: Իսկ Արսեն Մարտիրոսյանը հաջող իրացրեց իր առաջին երկու մոտեցումները՝ համապատասխանաբար բարձրացնելով 205 և 209 կիլոգրամանոց ծանրաձողերը: Այս ցուցանիշով Արսենը նվաճեց փոքր բրոնզե մեդալ և ընդհանուր հաշվարկում ճանաչվեց երկրորդը:
![]()