![]()
Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
«Նախնական որոշմամբ, այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերևս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և ածանցյալ այլ հարցերի պատասխանները։
Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին և, ամենայն հավանականությամբ՝ միայնակ», — նշված է հաղորդագրության մեջ։
![]()